Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


armenian vector Armenian Vector Արվեստակիրներ
Արվեստակիրներ

Վավերագրական կինոնկարներից կազմված ֆիլմաշար այն ճանաչված անհատների մասին, ովքեր նշանակալի հետք են թողել ազգային մշակույթում, և ում համբավը դուրս է եկել Հայաստանի սահմաններից: 

 

Կինոնկարները նախատեսված են լայն լսարանի համար: Ունենալով պատմողական բնույթ` դրանք նաև  որոշակի ինտրիգ են պարունակում. ներկայացնում են ոչ թե տվյալ անհատի` արտաքին փայլ ունեցող, կատարյալ կերպարը, այլ  մարդուն, ով ապրում է թե՛ իր անձնական, թե՛ իր դարաշրջանի կրքերով: 

 

Այլ կերպ ասած,  ի տարբերություն ստանդարտ, հղկված կերպարների` այս կինոնկարների հերոսներն իրենց  կասկածներով,  ստեղծագործական փնտրտուքներով, ուժեղ ու թույլ կողմերով ապրող մարդիկ են, ում խորթ չեն մոլորությունները: Սակայն նրանք միշտ հավատարիմ ու նվիրված են իրենց տաղանդին: 

 

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

Նախագիծն իրականացվել է ACBA բանկի աջակցությամբ

Copyright © 1991-2017

SHARM HOLDING