Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


<<Շարմ>> ընկերությունը իրականացնում է պրոդյուսերական ծառայությունների ամբողջական փաթեթ, որը ներառում է նկարահանման գործընթացի կազմակերպում, ծրագրավորում, տեղի ընտրություն, բնորդների ընտրությունը նկարահանումների համար, քասթինգ, նկարահանումներ Հայաստանում և արտերկրում, հետարտադրություն, համակարգչային գրաֆիկա, անիմացիա և այլն:

 

• Արտադրության պատրաստություն

• Սցենարների ստեղծում

• Պրոդյուսերական բյուջեի օպտիմիզացում, ռեժիսորի և օպերատորի ընտրություն, ընդհանուր գործընթացի պլանավորման աշխատանք

• Արտադրական գործընթաց,ներառյալ՝ նկարահանում, սցենարի մշակում, գործընթացի ամբողջական պլանավորում և իրականացում

• Post-արտադրության, ներառյալ՝ մոնտաժ, գույների ուղղում, գրաֆիկա, երաժշտական ձևավորում

 

<<Շարմ>> ընկերության աշխատանքը հիմնականում ուղղված է տարբեր ժանրերի ֆիլմերի, հեռուստահաղորդումների, սերիալների և հեռուստատեսային ծրագրերի ստեղծմանը:

Ընկերությունը կազմակերպում է համերգներ, ինչպես Հայաստանում այնպես էլ արտերկրում:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING