Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


փրոդակշն Փոստփրոդաքշն

Գովազդային արտադրանքի պատրաստում`

- Գովազդային տեսահոլովակներ և ձայնահոլովակներ (տեղեկատվական, բեմականացված),

- Անիմացիոն հոլովակներ,

- Շնորհանդեսային, կերպարային (իմիջային) և կորպորատիվ կինոնկարներ և այլն:

- Նկարահանումների իրականացում` դեկորների, զանգվածային տեսարաններում նկարահանվողների, լավագույն պարային խմբերի ընտրության անցկացումով:

- Տեսահոլովակի ձայնագրում և մոնտաժում` համակարգչային գրաֆիկայի և տեսողական հատուկ էֆեկտների օգտագործման հնարավորությամբ:

 

Մենք ունենք սեփական արտադրական բազա, ներառյալ` նկարահանման սարքավորումներ, ոչ գծային մոնտաժի կայաններ, 3D և անիմացիայի ստուդիաներ, ձայնագրման ստուդիա և նկարահանման տաղավար:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING