Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


փրոդակշն Production Երևան - Տրանզիտ
Երևան - Տրանզիտ

Տարեթիվ՝ 2005-2009

Երաժշտական պրոդյուսեր` Արաքսյա Մուշեղյան

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

Պարգևներ` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2004թ.)  և  Armenian Music Awards (2007թ.) «Լավագույն համերգ» անվանակարգում

 

«Երևան-տրանզիտը» երաժշտական նախագիծ է, որտեղ կարևորվում է հանրահայտ և վաղուց սիրելի դարձած հայկական երգերի կատարումները: Նախագծի շրջանակում դրանք հնչում են արտասահմանյան էստրադայի աստղերի սոլո կամ հայ կատարողների հետ զուգերգ տարբերակներով: Նախագծի առանձնահատկությունն այն է, որ բոլոր երգերից մեկ հատված (մեկ տուն և կրկներգ) կատարվում է արտասահմանյան մասնակցի երկրի լեզվով: Երգերը տարբեր ժանրերի են` հայկական էստրադա, 70-80-ականներ, ժողովրդական երգեր, քաղաքային ռոմանսներ և այլն: Մինչ օրս իրականացվել է «Երևան-տրանզիտ» հինգ նախագիծ: Չորս անգամ «Երևան-Մոսկվա. տրանզիտ», մեկ անգամ  «Երևան-Կիև. տրանզիտ»:

«Երևան-Տրանզիտի» մասնակիցներ են դարձել` Լայմա Վայկուլեն, Վլադիմիր Պրեսնյակովը,  Լեոնիդ Ագուտինը, Անժելիկա Վարումը, Սոսո Պավլիաշվիլին, «ՈւմաԹուրման», «Ա-Ստուդիո», «Մորալնի կոդեքս» խմբերը, Վալերի Սյուտկինը, Իոսիֆ Կոբզոնը,  Նադեժդա Բաբկինան, Ալեքսանդր Բույնովը, Թամարա Գվերցիտելին, Սերգեյ Պենկինը, COMEDY CLUB-ը, ՎԳԱ «Սլիվկի»-ն, «Օտպետիե մոշեննիկի» խումբը, Սվետլանա Լոբոդան, Թինա Կարոլը, Նաստյա Կամենսկիխ & Պոտապ զույգը, «ՎիաԳրա» խումբը և ուրիշներ:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING