Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


«Շարմ» պրոդյուսերական կենտրոնն առաջարկում է պրոդյուսերական ծառայությունների ամբողջական փաթեթ, ներառյալ՝

 

• Տարբեր ձևաչափի և մասշտաբի միջոցառումների իրականացում

• Երաժշտական նախագծերի ամբողջական արտադրություն

• Ֆիլմերի, թատերական ներկայացումների իրականացում 

• Տաղանդավոր կատարողների առաջխաղացում

  • Համերգը կազմակերպվել է Եռատոնի` Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-ամյակի տոնակատարության միջոցառումների շրջանակներում:
  • Այսօր հայկական ժողովրդական երաժշտությունը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով մատուցում են Ինգա և Անուշ Արշակյանները: 2008 թվականից նրանք համագործակցում են «Շարմ Հոլդինգի» պրոդյուսերական կենտրոնի հետ:
  • Երաժշտական նախագիծ, որտեղ կարևորվում է հանրահայտ և վաղուց սիրելի դարձած հայկական երգերի կատարումները: Նախագծի շրջանակում դրանք հնչում են արտասահմանյան էստրադայի աստղերի սոլո կամ հայ կատարողների հետ զուգերգ տարբերակներով:
  • Բալետ՝ 3 գործողությամբ, 12 պատկերով և 9 մենապարով
  • Օպերա` 4 գործողությամբ
  • «Խաղասեղանին սերն է» ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն, որի կինոֆրանշիզան «Շարմ Հոլդինգ»-ից ձեռք է բերել «Yellow, Black and White» ընկերությունը:
  • Ֆիլմում ներկայացված է 4 զուգահեռ պատմություն, որոնք սկսվում կամ ավարտվում են օդանավակայանում: Գլխավոր հերոսների ճակատագրերը տարբեր են, սակայն հերոսներին միավորում է ընդհանուր մի զգացմունք՝ սեր:
  • Հոլիվուդյան հուսահատ պրոդյուսերը համոզում է տարիքն առած մի հայազգի տղամարդու դառնալ ռեալիթի շոուի աստղ: Ամերիկան ունի պրոբլեմ, իսկ քեռի Ռաֆայելը ունի բոլոր լուծումները...
  • Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը փրկվել են...
  • «Oriflame Fashion Night» մասշտաբային ցուցադրություն Կարապի լճում: Բացօթյա շոուի ընթացքում իրենց հավաքածուները ներկայացրին 6 հայ մոդելավորողներ:
  • Միացյալ Նահանգներում մեծացած և խիստ օրինապահ հայ վիրաբույժը պատկերացնել անգամ չէր կարող, որ հայրենիքում կարող է ներքաշվել անօրինական գործարքի մեջ և օգնել հանցագործին` ներկայանալ ուրիշի փոխարեն…
  • Վիլյամ Սարոյանի նովելների վրա հիմված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց կոչվող մտացածին քաղաքում:
  • Տարեթիվ՝ 2014
    Առաջին անգամ Հայաստանում «Օրիֆլեյմ» ընկերությունը ներկայացրեց «Oriflame Fashion Night» նորաձևության երեկոն:
  • Մյուզիքլ՝ նվիրված Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:
  • Հայաստանի ՈՒՀԱ ասոցիացիայի 20-ամյակին նվիրված տոնական համերգ: Հումորային շոու-ծրագիր՝ 1993-ից 2002 թվականների հայկական լավագույն թիմերի մասնակցությամբ:
  • Տարեթիվ՝ 2008
    Հայկական ջազի 70-ամյակի հոբելյանին նվիրված միջոցառումներ:
  • Երիտասարդ զույգն անսպասելիորեն շահում է 5 միլիոն դոլար: Սակայն վիճակախաղի գումարը կարող են ստանալ միայն ազարտային խաղերի ու սանձարձակ զվարճանքների մայրաքաղաք Վեգասում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ...
  • «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումը «Դոն Ժուան Ավիայի» շարունակությունն է: Հերոսները վերջապես հասնում են Մարսել, որտեղ և ծավալվում են հիմնական իրադարձությունները...
  • Ֆիլմը հիմնված է 1994 թվականի փետրվարին տեղի ունեցած իրական դեպքերի վրա: Ղարաբաղյան պատերազմի վերջին օրերին ռազմաճակատի հատվածներից մեկում կատարյալ մենության մեջ է հայտնվում առաջին անգամ առաջին գծում հայտնված մի հայ զինվոր-ռեզերվիստ...
  • Հայոց ազգային բանակի կազմավորման 18-ամյակին նվիրված համերգ` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
  • Ավտովերանորոգում, տեխնիկական խնդիրների վերացում, ինչպես նաև արտաքին և ներքին «թյունինգ»: Այս ամենը` «Գարաժ» հաղորդաշարի շրջանակներում:
  • Ներկայացման գլխավոր հերոսներն են Փարիզում բնակվող հաջողակ սփյուռքահայ բժիշկ Ժիլը (Նարեկ Դուրյան) և Հայաստանից ժամանած գինեկոլոգ Արտաշեսը (Հրանտ Թոխատյան):
  • Հաղորդաշարի ընթացքում բացահայտվում են ավանդույթներով հարուստ հայկական խոհանոցի` ինչ-ինչ պատճառներով մոռացված բազմապիսի գաղտնիքներ:
  • Ըստ «Մաֆիա» խաղի կանոնների` ինտելեկտուալ-ժամանցային, խմբային խաղ, որին մասնակցում է տասը խաղացող, իսկ խաղի ընթացքին հետևում և փուլերը կանոնակարգում է խաղավարը:
  • Հայկական ժողովրդական և էստրադային երգերի ճանաչված կատարող Ալլա Լևոնյանի մենահամերգը` ՀՀ ջազ-նվագախմբի նվագակցությամբ (գեղ. ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարտիրոսյան):
  • Տարեթիվ՝ 2008
    Հայոց ազգային բանակի կազմավորման 16-ամյակին նվիրված համերգ` հայկական էստրադայի աստղերի մասնակցությամբ:
  • Տարեթիվ` 2008
    Հայկական էստրադայի հայտնի դուետի` Արամոյի և Էմմա Պետրոսյանի համերգը` ՀՀ պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղ. ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Մարտիրոսյան):
  • Տարեթիվ՝ 2007
    Հայոց ազգային բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված «Հատուկ նշանակության երգեր» համերգ-մյուզիքլ:
  • Ամենշաբաթյա ժամանցային «talk-show», որտեղ Հրանտ Թոխատյանին հյուրընկալվում են դերասաններ, երգիչներ, երաժիշտներ, գործարարներ, քաղաքագետներ, գրողներ, գիտնականներ...
  • Անիմացիոն մանկական երաժշտա-ուսումնական նախագիծ: Անիմացիոն շարք` նկարահանված հայ առակագիր Վարդան Այգեկցու առակների մոտիվներով:
  • Թիմային այս խաղի մասնակիցների նպատակն է գուշակել փողոցում անցորդներին առաջադրված հարցերի ամենատարածված պատասխանները...
  • Հետաքրքրաշարժ ու ճանաչողական, միաժամանակ ուրախ և հումորով լի` 9 մասից բաղկացած երաժշտական-ուսուցողական ֆիլմաշար՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների համար:
  • Մանկական ինտելեկտուալ-ժամանցային հեռուստահաղորդում: 2004 թվականին Եվրամիության ներկայացուցչությունը խաղը ճանաչել է որպես «Հայաստանում հեռարձակվող լավագույն հաղորդում»:
  • Հումորային հաղորդումների շարք:
  • Տրագիկոմեդիա՝ 2 գործողությամբ: Ներկայացման գլխավոր հերոսը ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի Հայկական հարցը...
  • Ներկայացման հերոսի` Համազասպի պատմությունը բավական անհամ է, չէ՞ որ հայտնի է, որ հոգին սատանային ծախած պոետից ոչ մի լավ բան չի սպասվում ո՛չ պոետի, ո՛չ էլ այն երկրի համար, որտեղ նա ապրում է:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING