Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Առանց սահմանների
Առանց սահմանների

Տարեթիվ՝ 2015

Ֆիլմում ներկայացված է 4 զուգահեռ պատմություն, որոնք սկսվում կամ ավարտվում են օդանավակայանում: Գլխավոր հերոսները ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: Ճակատագրերը տարբեր են, սակայն հերոսներին միավորում է ընդհանուր մի զգացմունք՝ սեր: 

 

Ռեժիսորներ` Ռեզո Գիգինեիշվիլի, Կարեն Հովհաննիսյան, Ռոման Պրիգունով

Սցենարիստներ` Ռեզո Գիգինեիշվիլի, Ալիսա Խմելնիցկայա, Դավիդ Տուրաշվիլի, Իրինա Պիվովարովա, Սերգեյ Կոլուջանով

Գլխավոր պրոդյուսեր՝ Էդուարդ Իլոյան

Դերերում` Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի, Ալեքսանդր Ադաբաշյան, Հրանտ Թոխատյան, Նատալյա Վդովինա, Աննա Չիպովսկայա, Իվան Յանկովսկի, Ռավշանա Կուրկովա, Ալեքսանդր Պալ, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաևա, Սայերա Սաֆարի, Եգոր Կորեշկով, Անաստասիա Ստեժկո, Ռոման Մայակին և ուրիշներ

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING