Տարեթիվ՝ 2013
Երիտասարդ զույգն անսպասելիորեն շահում է 5 միլիոն դոլար: Սակայն վիճակախաղի գումարը կարող են ստանալ միայն ազարտային խաղերի ու սանձարձակ զվարճանքների մայրաքաղաք Վեգասում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:
Հաջողակ զույգը մեկնում է արևմտյան կիսագունդ, չկասկածելով անգամ, որ իրենք ջեքպոտի միակ հավակնորդները չեն: Հայտնվելով Ամերիկայում, նրանք ընկնում են շատ վտանգավոր, բայց միևնույն ժամանակ չափազանց համակրելի հանցագործ Գարիկի (Միխայիլ Գալուստյան) ծուղակը: Վարդագույն կադիլակ, կատաղած Էլվիս, վեստերնյան հրաձգություն… խելահեղ մրցավազք` հաջողակ տոմսի համար:
Ռեժիսոր` Գոռ Կիրակոսյան
Սցենարի հեղինակներ` Իրինա Պիվովարովա, Սերգեյ Կալուժանով, մասնակցությամբ Գոռ Կիրակոսյանի
Պրոդյուսերներ` Արմեն Գրիգորյան, Միխայիլ Գալուստյան, Արմեն Անանիկյան
Գործադիր պրոդյուսեր` Մարալ Ջերեջյան
Կրեատիվ պրոդյուսեր` Եվգենի Այվազյան
Բեմադրող օպերատոր` Ֆիլիպ Վանդևալ
Կոմպոզիտոր` Քրիս Հաջյան
Նկարիչներ` Քրիստոֆեր Ռ. Դեմուրի, Ալեքսանդր Կոնդրատով, Տատյանա Լապտևա
Մոնտաժը` Իգոր Օտդելնովի, Գոռ Կիրակոսյանի
Դերերում՝ Միխայիլ Գալուստյան, Ինգրիդ Օլերինսկայա, Իվան Ստեբունով, Վլադիմիր Յագլիչ, Նատալյա Նոզդրինա, Դենի Տրեխո, Օլեգ Տակտարով և ուրիշներ