Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Աիդա

Օպերա` 4 գործողությամբ

Պրեմիերա` 23 դեկտեմբերի 2010թ., Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Երաժշտությունը` Ջուզեպպե Վերդիի

Բեմադրությունը` Մարիո Կոռադիի (Իտալիա)

Լիբրետոն` Անտոնիո Գիսլանցոնիի

Բեմադրող նկարիչ` Ավետիս Բարսեղյան

Խմբավար` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Սարգսյան

Բալետմեյստեր` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյան

Երաժշտական ղեկավար և դիրիժոր` Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան

Դիրիժոր`  Հարություն Արզումանյան

Մենակատարներ`ՀՀ ժողովրդական արտիստուհի Հասմիկ Պապյան (Աիդա), Գեորգի Օնիանի (Ռադամես), Նարինե Անանիկյան (Ամներիս), Գևորգ Հակոբյան (Ամոնասրո), Հրանտ Պապյան (Փարավոն), Հայկ Տիգրանյան (Ռամֆիս),  Տիգրան Գոնինյան (Սուրհանդակ), Ջիովանի Ռումոր(Վերդի)

Բալետի մենակատարներ`Սոնա Առուստամյան (Աիդա), Զավեն Հարությունյան (Ռադամես), Մերի Վարդանյան(Ամներիս)

Մասնակցությամբ` Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախմբի

 

Գործադիր պրոդյուսեր` Ռուբեն Թորոյան

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

 

2011թ. թողարկվել է բեմադրության տեսատարբերակը ( DVD)

Ռեժիսոր` Դավիթ Բաբայան

Բեմադրող օպերատոր` Մկրտիչ Մալխասյան

Հնչյունային ռեժիսոր` Արման Ավետիսյան

Նախագիծն իրականացվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանավորությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ՀՀ-ում Իտալիայի դեսպանության աջակցությամբ:

Պարգևներ` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակ (2010) «Տարվա նախագիծ» անվանակարգում:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING