Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center Մեր Այբբենարանը
Մեր Այբբենարանը

Տարեթիվ`  2003-2005

 

«Մեր Այբբենարանը» շատ հետաքրքրաշարժ ու ճանաչողական, միաժամանակ ուրախ և հումորով լի` 9 մասից բաղկացած երաժշտական-ուսուցողական ֆիլմաշար է: Այն նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների և նրանց ծնողների համար: Երեխաները կիմանան մեր հայրենիքի, աշխարհի, Հայ Առաքելական եկեղեցու սկզբունքների մասին, կսովորեն բազմաթիվ երգեր ու խաղեր և, ամենակարևորը,  կսովորեն հայերեն տառերը խաղի միջոցով: 

 

Մտահղացումը` Արմեն Համբարձումյանի

Սցենարի հեղինակ` Հակոբ Ռուբինյան

Բեմադրող ռեժիսոր` Արթուր Սահակյան

Գլխավոր դերերում` Հրանտ Թոխատյան, Իրինա Դանիելյան, Լևոն Հարությունյան

Copyright © 1991-2017

SHARM HOLDING