Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center Մենք գիտենք, որ դու գիտես
Մենք գիտենք, որ դու գիտես

Տարեթիվ` 2002     

                                               

Մանկական ինտելեկտուալ-ժամանցային հեռուստահաղորդում

Հայաստանի տարբեր քաղաքների և գյուղերի ավելի քան 40 000 երեխա է մասնակցել ընտրական փուլերին: Ուսուցիչների վկայությամբ, հեռուստախաղի եթերում եղած ժամանակաշրջանում կտրուկ մեծացել էր աշակերտների հետաքրքրությունն ուսման, ընթերցանության և, ընդհանրապես, գիտելիքների հանդեպ:

 

«Եթեր» շաբաթաթերթի կատարած հարցումների տվյալներով 2003 թվականին խաղը լավագույնն է ճանաչվել «Լավագույն մանկական հաղորդում» և «Լավագույն ինտելեկտուալ հեռուստախաղ» անվանակարգերում: 2004 թվականին Եվրամիության ներկայացուցչությունը Հայաստանում խաղը ճանաչել է որպես «Հայաստանում հեռարձակվող լավագույն հաղորդում»: 2004-ին խաղը ռուսերեն թարգմանությամբ հեռարձակվել է «Միր» հեռուստաընկերության կողմից «ԱՊՀ երկրների լավագույն հաղորդումները» շարքում:

 

Վարող` Մամիկոն Սիմոնյան                      

Ռեժիսոր` Հարություն Սեմերջյան

Պրոդյուսեր` Ռուբեն Թորոյան

Եթերը` Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Միր» հեռուստաընկերություն

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING