Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center Կարմիր, թե Սև
Կարմիր, թե Սև

Տարեթիվ՝ 2009

 

Ըստ «Մաֆիա» խաղի կանոնների` ինտելեկտուալ-ժամանցային, խմբային խաղ, որին մասնակցում է տասը խաղացող, իսկ խաղի ընթացքին հետևում և փուլերը կանոնակարգում է խաղավարը: Խաղի սկզբում մասնակիցները բաժանվում են երկու խմբի` «կարմիրների» և «սևերի», այնուհետև առաջին խմբի խնդիրն է բացահայտել երկրորդ խմբի անդամներին ( և հակառակը) և նրանց դուրս հանել խաղից: Իսկ այն նրբերանգները, որոնք խաղը դարձնում են դիտարժան, վառ ու գրավիչ, կարելի է հասկանալ և գնահատել` դիտելով հեռուստանախագծի հաղորդումները: 

 

Մտահղացման հեղինակներ` Ռուբեն Ջաղինյան, Կարեն Քոչարյան

Վարող` Արթուր Սարգսյան

Ռեժիսոր` Ավագ Ավագյան

Պրոդյուսեր` Կարեն Քոչարյան

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

Եթերը` «Արմենիա Թի-Վի» հեռուստաալիք, «Թի-Վի 12» հեռուստաալիք

Copyright © 1991-2017

SHARM HOLDING