Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Հայկական ռադիո
Հայկական ռադիո

Տարեթիվ՝ 2002

 

Հումորային հաղորդումների շարք. յուրաքանչյուրը՝ կազմված մի քանի մասից`

 

- Նորություններ. Հրանտ Թոխատյանը, Ռաֆայել Ղազանչյանը և Հայկ Մարությանը հանդիսատեսին ծանոթացնում են աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին: 

- Հայկական ռադիո.  ՀՌ-ի հարցերին պատասխանում է Հրանտ Թոխատյանը:

- Գրական էջ. Հանդիսատեսին համաշխարհային դասական գրականության գլուխգործոցներին է ծանոթացնում «արվեստաբան» Ռուբեն Ջաղինյանը: Հաղորդավարի մեկնաբանությամբ ներկայացված «Արքայադուստր-գորտի հեքիաթը», «Բուրատինոն», «Երեք հրացանակիրները», «Ռոմեո և Ջուլիետը» կստիպեն հանդիսատեսին նորովի ընկալել և գնահատել մեծանուն գրողների ստեղծագործությունները:

 - Աշխարհի շուրջը և Հանրահայտ հայեր.  Վարում է Հրանտ Թոխատյանը:

- Երաժշտական էջ.  Հանդիսատեսին իր ստեղծագործությանն է ծանոթացնում YELLOW SUBMARYAN քառյակը հետևյալ կազմով` Մարկ Սաղաթելյան, Արսեն Դանիելյան, Մկրտիչ Արզումանյան, Հովհաննես Ազոյան:  

- Երկխոսություններ կերպարվեստի մասին. Վարում է Ռուբեն Ջաղինյանը:

 

Սցենարը`«Շարմ Հոլդինգ» ընկերության ստեղծագործական խմբի` Ռաֆայել Հովհաննիսյանի ղեկավարությամբ

Ռեժիսոր` Դավիթ Բաբայան

Անիմացիան` Ռոբերտ Սահակյանցի

Պրոդյուսերներ` Արմեն Գրիգորյան, Ռուբեն Ջաղինյան   

                                                                         

Արտադրությունը` ԳՈՐՈԴ ստուդիայի, ՍՏՍ հեռուստաընկերության պատվերով

Եթերը`  ՍՏՍ հեռուստաալիքով, Ռուսաստան

Copyright © 1991-2017

SHARM HOLDING