Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center Հայաստանի համը
Հայաստանի համը

Տարեթիվ` 2009

 

Հայկական խոհանոցը համարվում է հնագույն խոհանոցներից մեկը Ասիայում և հնագույնը` Անդրկովկասում: Նրան բնորոշ առանձնահատկությունները ձևավորվել են դեռևս մեր թվարկությունից հազարամյակներ առաջ: Այսօր մեզ հասած բազմաթիվ բաղադրատոմսերն արդեն հարմարեցվել են մեր ժամանակներին: Սակայն կան բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնք պահպանվել են «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի պահոցներում գտնվող ձեռագիր սկզբնաղբյուրներում:

 

Հենց այս վավերագրերի առկայությունն էլ հիմք դարձավ «Հայաստանի համը» բացառիկ հաղորդաշարի ստեղծման համար, որի ընթացքում  բացահայտվում են ավանդույթներով հարուստ հայկական խոհանոցի` ինչ-ինչ պատճառներով մոռացված բազմապիսի գաղտնիքներ: Հաղորդման շրջանակներում ներկայացվում են ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան Հայաստանի շրջաններին հատուկ յուրօրինակ բաղադրատոմսեր` տաք ուտեստներ, հացի թխման եղանակներ, ձկնեղենից և մսից պատրաստված կերակուրներ, քաղցրեղեն, աղցաններ, թեյեր, չրեղեն և այլն: Հաղորդման հերոսները այս կամ այն տարածաշրջանի բնակիչներն են, որոնց տներում էլ հենց պատրաստվում են ուտեստները: 

 

Հաղորդավար` Սարգիս Մկրտչյան

Համատեղ վարողներ` Ինգա և Անուշ, Սոնա Ալեքսանյան, Սուսաննա Սաֆարյան և ուրիշներ

Ռեժիսոր` Կարեն Խաչատրյան

Պրոդյուսերներ` Էրիկ Անթառանյան, Հարութ Գուլյան

Եթերը` «Արմենիա Թի-Վի» հեռուստաալիք

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING