Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Գարաժ

Տարեթիվ` 2010

 

...Ամեն ինչ սկսվում է այն պահից, երբ առաջին անգամ հայտնվում ես մեքենայի ղեկին, կատարում առաջին կտրուկ շրջադարձը և լսում անիվների ճռռոցը… Դրանից հետո կա՛մ ինքդ քեզ խոսք ես տալիս այլևս երբեք չնստել ղեկի առաջ, կա՛մ էլ ընդմիշտ սիրահարվում ես այդ «երկաթե նժույգին»: Յուրաքանչյուր  ավտոսիրող ուզում է ունենալ լավագույն անիվներով, լավագույն տեխնիկական հնարավորություններով, ու ինքնատիպ տեսք ունեցող մեքենան… Ինչպես կարելի է նոր շունչ տալ մեքենային և դարձնել այն իր ձևով եզակի ու աչքի ընկնող նույնիսկ ամենամեքենայաշատ ավտոճանապարհներին… Ավտովերանորոգում, տեխնիկական խնդիրների վերացում, ինչպես նաև արտաքին և ներքին «թյունինգ»: Այս ամենը` «Գարաժ» հաղորդաշարի շրջանակներում:

 

Մտահղացման հեղինակ և հաղորդավար` Էրիկ Անթառանյան                                             

Ռեժիսոր` Լևոն Բալտիկյան                                                                                             

Պրոդյուսեր` Էրիկ Անթառանյան   

Եթերը` «Արմենիա Թի-Վի» հեռուստաալիք

Copyright © 1991-2017

SHARM HOLDING