Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center 100 տարբերակ
100 տարբերակ

Տարեթիվ`  2006

 

Թիմային այս խաղի մասնակիցների նպատակն է գուշակել փողոցում անցորդներին առաջադրված հարցերի ամենատարածված պատասխանները: Իսկ հարցերն այնպիսին են, որ հնարավոր չէ միանշանակ և օբյեկտիվ պատասխաններ տալ, դրանք երբեմն լինում են բացարձակապես անկանխատեսելի  և շատ զվարճալի… 

 

ՎարողՀրանտ Թոխատյան                         

Ռեժիսոր` Հարություն Սեմերջյան

Գործադիր պրոդյուսեր` Մամիկոն Սիմոնյան

ՊրոդյուսերՌուբեն Թորոյան

 

ԵթերըՀայաստանի հանրային հեռուստաընկերություն

Fremantle International Distribution-ի արտոնագրով

Օրիգինալ տարբերակը` «Family Feud»

Copyright © 1991-2017

SHARM HOLDING