Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Մեա Կուլպա
Մեա Կուլպա

Տարեթիվ՝ 2002

Տրագիկոմեդիա՝ 2 գործողությամբ

 

Ներկայացման գործողությունը ծավալվում է 2015 թվականին…

Միջազգային հանրությունը որոշել է վերականգնել պատմական արդարությունը և փոքրիկ Հայաստանին վերադարձնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից զավթված հողերը: Ներկայացման գլխավոր հերոսը (Սամսոն Ստեփանյան) ելույթի տեքստ է պատրաստում միջազգային համաժողովում հանդես գալու համար, որտեղ պետք է լուծվի այդ հարցը:

Սակայն ներկայացման ողջ ընթացքում հերոսին ինչ-որ բան անընդհատ խանգարում է ավարտել ելույթի վրա տարվող աշխատանքը: Ի վերջո գործը հասնում է բացարձակ անհեթեթության` նրա տանն անսպասելիորեն հայտնվում է կենդանաբանական այգուց փախած վագրը, սակայն, չգիտես ինչու, նա կրկեսի ծաղրածուի տեսքով է (Հրանտ Թոխատյան): Նա սկսում է հայտնվել հերոսի առաջ իրական պատմական անհատների` Նոստրադամուսի, Գյոթեի, Նապոլեոնի, Չերչիլի, Հիտլերի, Արա Գեղեցիկի և Տիգրան Մեծի կերպարանքներով: Ավարտվում է խելահեղ գիշերը…Գիշեր, որը հերոսին ստիպեց շատ բան հասկանալ ու վերաիմաստավորել այս կյանքում:

 

Պիեսի հեղինակ` Վահրամ Սահակյան                                                                      

Բեմադրող ռեժիսոր` Արթուր Սահակյան                                                                

Գլխավոր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան                                                                                  

Դերերում` Հրանտ Թոխատյան, Սամսոն Ստեփանյան, Լևոն Հարությունյան, Արա  Սարգսյան,Արծրուն Հարությունյան, Վահագն Սիմոնյան

Copyright © 1991-2017

SHARM HOLDING