Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Դոն Ժուան Ավիա
Դոն Ժուան Ավիա

Տարեթիվ՝ 2009

 

Կատակերգությունը ստեղծվել է ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետիի «Բոինգ-բոինգ» դասական ֆարսի մոտիվներով:

Ներկայացման գլխավոր հերոսներն են Փարիզում բնակվող հաջողակ սփյուռքահայ  բժիշկ Ժիլը (Նարեկ Դուրյան) և  Հայաստանից ժամանած գինեկոլոգ Արտաշեսը (Հրանտ Թոխատյան): Վերջինիս այցի նպատակն է հայրենիք հասցնել Ֆրանսահայ համայնքի կողմից նվիրաբերված բժշկական սարքավորումները: Իրադարձությունները ծավալվում են Ժիլի փարիզյան բնակարանում: Լինելով շատ սիրառատ անձնավորություն` Ժիլը վաղուց սիրախաղ է սկսել տարբեր ավիաընկերություններում աշխատող երեք հրաշագեղ ուղեկցորդուհիների հետ, սակայն վերջիններիս միաժամանակ հայտնվելը իր բնակարանում նրա ծրագրերի մեջ չեն մտնում: Եվ հասկանալի է, որ պետք է ինչ-որ կերպ «փրկել» դրությունը:

Այստեղ արդեն խաղի մեջ է մտնում Արտաշեսը….

 

Հեղինակ`  Նարեկ Դուրյան                                                                              

Բեմադրությունը` Նարեկ Դուրյանի                                                                                

Գլխավոր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան                                                                           

Դերերում` Հրանտ Թոխատյան, Նարեկ Դուրյան, Լուիզա Ներսիսյան, Թամարա Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան

Copyright © 1991-2017

SHARM HOLDING