Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Սիրո կամուրջ
Սիրո կամուրջ

Տարեթիվ՝ 2013

 

«Սիրո կամուրջ» մյուզիքլը մերօրյա երիտասարդների մասին է, իրենց երազանքներով ապրող  տարբեր խառնվածքի ու բնավորության տեր տղաների ու աղջիկների, ովքեր  բավական հավակնոտ են և պատրաստ են պայքարելու հաղթանակի հասնելու համար: Մյուզիքլի գլխավոր հերոսը երաժիշտ է, ում բախտ է վիճակվում մասնակցել միջազգային երաժշտական փառատոնին: Հաղթանակը դառնում է նրա երազանքը, իսկ պատահական ծնված սերը` պայքարելու իմաստը: Երազանքների իրագործման ճանապարհին երիտասարդը բախվում է կյանքի անարդարություններին և թևաթափ լինում: Մտորումների խաչմերուկում նա ծանոթանում է թափառական մի աշուղի հետ, ով փոխանցում է հերոսին սայաթնովյան երաժշտության ոգին…

 

Մյուզիքլի լեյտմոտիվը կամուրջ է անցյալի ու ներկայի միջև: Այն  մերօրյա երաժշտական աշխարհ է ներմուծում Սայաթ- Նովայի սիրով լի մեղեդիները: Կենդանի կատարմամբ հնչող երգերի ու բարձրակարգ բեմականացմամբ ներկայացվող պարերի միջոցով արտահայտվում են տարբեր հույզեր` սեր, խարդավանք, հիասթափություն, բերկրանք… 

 

Բեմադրող ռեժիսոր` Վահան Բադալյան 
Սցենարի հեղինակներ` Հակոբ Ռուբինյան, Վահրամ Սահակյան 
Կոմպոզիտորներ` Արմեն Մարտիրոսյան, Էմմա Ասատրյան, Քրիստ Մանարյան, Արա Թորոսյան (Մուրզո)
Խոսքերի հեղինակներ` Անիտա Հախվերդյան, Էմմա Ասատրյան, Գրիգոր Կյոկչյան, Քրիստ Մանարյան 
Գործիքավորողներ` Արա Թորոսյան (Մուրզո), Մարտին Միրզոյան («Սիրո կամուրջ
» երգ) 
Բեմադրող պարուսույց` Վալերի Արխիպով 
Բեմադրող նկարիչ` Դավիթ Մինասյան 
Զգեստների նկարիչներ` Ինեսսա Սևունց, Արամ Նիկոլյան 
Հնչյունային ռեժիսորներ` Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան 
Լուսային ձևավորումը` Վահագն Միքայելյանի 
Երաժշտական պրոդյուսեր` Արթուր Ասատրյան 
Գործադիր պրոդյուսեր` Արմեն Համբարձումյան 
Պրոդյուսեր` Կարեն Ղազարյան 
Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան 

 

Նվիրված է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին:

Նախագիծն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING