Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Ինգա և Անուշ Արշակյաններ
Ինգա և Անուշ Արշակյաններ

Այսօր հայկական ժողովրդական երաժշտությունը յուրահատուկ և ինքնատիպ լուծումներով մատուցում են Ինգա և Անուշ Արշակյանները: 2008 թվականից նրանք համագործակցում են «Շարմ Հոլդինգի» պրոդյուսերական կենտրոնի հետ:

 

Երգչուհիներն իրենց մշակումներում վարպետորեն համադրում են հայկական ֆոլկ երաժշտությունը ռոքային, ջազային և ժամանակակից երաժշտության այլ ուղղությունների հետ և ներկայացնում են դրանք բացառիկ վոկալ կատարողականությամբ: Նրանց ձայնային տվյալները, երաժշտական ճաշակը, էթնիկ  երաժշտության նուրբ զգացողությունը ունկնդրին փոխանցում են հայկական ժողովրդական երաժշտության, ազգային մոտիվների և հայկական ոգու լիարժեք պատկերը: 

 

Ինգա և Անուշ Արշակյաններն իրենց ստեղծագործական գործունեությամբ և հաջողություններով ապացուցում են, որ ժողովրդական երգի արմատները այնքան մաքուր, հզոր և հարազատ են, որ ժամանակը դրանք չի խամրեցնում, այլ միայն զարդարում է: 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING