Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center Հայոց ազգային բանակի 15-ամյակ
Հայոց ազգային բանակի 15-ամյակ

Տարեթիվ՝ 2007

Հայոց ազգային բանակի կազմավորման 15-ամյակին նվիրված համերգ-մյուզիքլ, որի համար հատուկ գրված 15 «թեմատիկ» երգերը` «օդաչուների երգ», «տանկիստների երգ», «նորակոչիկների երգ» և այլն, դարձել և մինչ օրս էլ մնում են հիթային:

Տեղի է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում:

Համերգը կազմակերպվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով:

Պարգևներ` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Հատուկ մրցանակ», հատուկ պարգև Armenian Music Awards «Լավագույն հայրենասիրական նախագիծ» անվանակարգում:

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING