Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center Producing Center Խաղասեղանին սերն է
Խաղասեղանին սերն է

Տարեթիվ՝ 2016

 

«Խաղասեղանին սերն է» ֆիլմի հիմքում ընկած է «Poker.am» կինոկատակերգության սյուժեն, որի  կինոֆրանշիզան «Շարմ Հոլդինգ»-ից ձեռք է բերել «Yellow, Black and White» ընկերությունը: 

 

Ֆիլմը 2 ընկերների մասին է. տղաներից մեկը՝  Կոնստանտինը, շատ լավ է խաղում պոկեր և ծրագրել է մասնակցել պոկերի միջազգային մրցաշարին, իսկ մյուսը՝ Դավիթը, պատրաստվում է ամուսնության առաջարկություն անել սիրած աղջկան՝ Աննային: Բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվում, և գլխավոր հերոսները հայտնվում են որքան զավեշտալի, այնքան էլ՝  վտանգավոր իրավիճակներում: Նրանք ստիպված են լինում փոխվել տեղերով, արդյունքում՝ Կոնստանտինը պետք է փրկի Դավթի հարսանիքը, իսկ Դավիթը՝ ուժերը փորձի պրոֆեսիոնալ պոկերում:

Նկարահանումներն իրականացվել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում (Լաս Վեգաս, Լոս Անջելես): 

 

Ռեժիսոր՝ Արտյոմ Միխալկով

Դերերում՝ Հովհաննես Ազոյան, Անդրեյ Բուրկովսկի, Ալեքսանդր Ռևա, Եկատերինա Շպիցա, Ալլա Միխեևա և ուրիշներ

Copyright © 1991-2017

SHARM HOLDING