Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Կիսալուսնի ծովածոցը
Կիսալուսնի ծովածոցը

Տարեթիվը`  2014

 

Վիլյամ Սարոյանի «Ամբողջ աշխարհը և բուն իսկ դրախտը», «Մաղադանոսի այգին», «Փասիանի որսորդը» և «Ծննդյան տոներից երեք օր անց» նովելների վրա հիմված, չորս կինոնովելից կազմված լիամետրաժ խաղարկային ֆիլմ է, որի գործողությունները ծավալվում են Կիսալուսնի ծովածոց կոչվող մտացածին քաղաքում:

Հերոսները պատանիներ են, որոնց անկեղծ ու ազնիվ հայացքը կյանքին` ֆիլմի հիմնական առանցքն է: Ֆիլմը հասունացման մասին է, երբ հերոսները ձեռք են բերում ամենակարևոր բանն աշխարհում` հասկանալու կարողությունը:

 

Ռեժիսոր` Մարինե Զաքարյան

Օպերատոր` Միհրան Ստեփանյան

Պրոդյուսերներ` Հովհաննես Գալստյան, Գևորգ Գևորգյան, Կարեն Ղազարյան

Դերերում` Սոս Ջանիբեկյան, Կարեն Ջանիբեկյան, Աշոտ Ադամյան, Նանոր Պետրոսյան, Վիվիեն Բաստաջյան, Նարինե Գրիգորյան, Արա Սարգսյան, Վարդուհի Ռուշանյան, Մովսես Ստեփանյան, Կարեն Խաչատրյան և ուրիշներ

Copyright © 1991-2017

SHARM HOLDING