Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Զեմլյակ

Տարեթիվ՝ 2010

 

Ֆիլմը հիմնված է 1994 թվականի փետրվարին տեղի ունեցած իրական դեպքերի վրա: Ղարաբաղյան պատերազմի վերջին օրերին ռազմաճակատի հատվածներից մեկում` լեռնային բարձունքի վրա, հանգամանքների բերումով կատարյալ մենության մեջ է հայտնվում առաջին անգամ առաջին գծում հայտնված մի հայ զինվոր-ռեզերվիստ: Չընդհատվող կրակահերթի տակ զրուցելով անկենդան մարմնի հետ` հայ  զինվորը մարդկային նորմալ շփման եզրեր է գտնում վերջինիս հետ: Երբ, թաքնվելով ռմբակոծությունից, հայ զինվորն իրեն ծածկում է հակառակորդի անկենդան մարմնով, պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում. հայ զինվորի կյանքն այլևս փրկված էր իր անկենդան թշնամու շնորհիվ: Համընդհանուր քաոսի մեջ հառնում է ճշմարտության պահը` պարզ ու դաժան կերպով  վեր հանելով պատերազմի ողջ անմտությունը. այլևս առաջին պլան է մղվում մարդկային կյանքի արժեքն առհասարակ` անկախ ազգային պատկանելությունից: 

 

Սցենարի հեղինակներ՝ Էդգար Բաղդասարյան, Ռաֆայել Մինասբեկյան
Ռեժիսորներ՝ Էդգար Բաղդասարյան, Կարեն Հովհաննիսյան
Պրոդյուսերներ՝ Արմեն Գրիգորյան, Ռուբեն Ջաղինյան, Ռաֆայել Մինասբեկյան

Դերերում՝ Խորեն Լևոնյան, Բաբկեն Չոբանյան, Ալեքսանդր Խաչատրյան, Ռոման Բաբայան, Հրաչ Հակոբյան, Դերենիկ Վարդումյան:

 

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING