Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Սպի

Տարեթիվ՝ 2015

«Սպի» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1915 թ.` Հայոց ցեղասպանության ժամանակ: Գլխավոր հերոսը` Նազարեթ Մանուկյանը, կորցնում է ընտանիքը, իսկ տարիներ անց պարզում, որ իր երկվորյակ դուստրերը հավանաբար փրկվել են: Հայրը մեկնում է փնտրելու իր զավակներին: 15,5 մլն եվրո բյուջեով եւ 138 րոպե տեւողությամբ «Սպի» դրամայի նկարահանումներն իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում եւ Մալթայում: Ֆիլմի ստեղծմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

 

Պրոդյուսերներ՝ Ռուբեն Դիշդիշյան, Արամ Մովսեսյան

Սցենարի հեղինակներ՝ Ֆաթիհ Աքին և Մարտիկ Մարդին

Ռեժիսոր՝  Ֆաթիհ Աքին

Դերերում՝  Արսինե Խանջյան, Սիմոն Աբգարյան, Արևիկ Մարտիրոսյան, Ակին Գազի, Թահար Ռահիմ և ուրիշներ

Copyright © 1991-2017

SHARM HOLDING