Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


producing center producing center Իմ քեռի Ռաֆայելը
Իմ քեռի Ռաֆայելը

Տարեթիվ՝ 2016

Հոլիվուդյան հուսահատ պրոդյուսերը համոզում է տարիքն առած մի հայազգի տղամարդու դառնալ ռեալիթի շոուի աստղ: Երբ քեռի Ռաֆայելը հայտնվում է Շումահերների ընտանիքում, անխուսափելի է դառնում մշակույթների բախումը: Մեր հերոսն ունի ընդամենը 1 շաբաթ, որի ընթացքում պետք է փրկի կործանման եզրին գտնվող ամերիկյան ընտանիքը: Ամերիկան ունի պրոբլեմ, իսկ հայազգի քեռի Ռաֆայելը ունի բոլոր լուծումները. միակ պայմանն այն է, որ բոլոր պայմանները թելադրում է հենց ինքը՝ քեռի Ռաֆայելը:

 

Սցենարի հեղինակ՝  Վահիկ Փիրհամզէի, Սքոթ Յագեման

Ռեժիսոր՝  Մարկ Ֆուսկո

Պրոդյուսերներ՝ Վահիկ Փիրհամզէի, Մայքլ Գարրիթի

Գործադիր պրոդյուսեր՝ Անահիտ Ավանեսյան

Բեմադրող նկարիչ՝ Դեյվիդ Սթորմ

Դերերում՝  Վահիկ Փիրհամզէի, Ռաքել Բլանկարդ, Թադեհ Ամիրյան, Ջեյսոն Ավալոս, Անահիտ Ավանեսյան, Օսթին Բաթլեր, Ֆրեդ Քրոս և ուրիշներ

Copyright © 1991-2017

SHARM HOLDING