Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Միջոցառումներ Միջոցառումներ Եվրատեսիլի հեռարձակում Կարապի լճում
Եվրատեսիլի հեռարձակում Կարապի լճում

Տարեթիվ` 2011

«Orange»-ը (այժմ Ucom), լինելով Եվրատեսիլի հեռարձակման գլխավոր գործընկերը, Եվրատեսիլը վերածեց իսկական քաղաքային տոնի: Անցկացվեցին խաղեր, մրցույթներ, ստեղծագործական միջոցառումներ:

Ժամը 21-ից հետո Հայաստանում հյուրընկալեց  եվրատեսիլյան համերգը` Եվրատեսիլի նախորդ տարիների մասնակիցների և այլ աստղերի կատարումներով: Ելույթ ունեցան Անդրեն, Ինգա և Անուշ Արշակյանները, Վլադիմիր Արզումանյանը, «Արևիկ» խումբը, ինչպես նաև 2010թ. Եվրատեսիլում Ուկրաինայի ներկայացուցիչ Ալյոշան:

Երեկոն ավարտվեց «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակչի ուղիղ հեռարձակմամբ:  

Copyright © 1991-2017

SHARM HOLDING