Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Միջոցառումներ Միջոցառումներ Նախագիծ «Հայկական ջազ - 70»
Նախագիծ «Հայկական ջազ - 70»

Տարեթիվ՝ 2008

Պրոդյուսեր` Արթուր Ասատրյան

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան                                                                 

Պարգևներ` Ազգային երաժշտական մրցանակաբաշխության Հատուկ մրցանակ  «Տարվա լավագույն նախագիծ» անվանակարգում

Նախագիծն իրականացվել է «Armenian Jazz 70» կազմկոմիտեի գլխավորությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ  և Հայաստանի նախագահի հովանու ներքո

 

2008թ. լրացավ հայկական ջազի 70 տարին: Հայաստանում հայտարարվեց Ջազի տարի և այդ  հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում իրականացվեցին մեծ թվով ակցիաներ` մրցույթներ, ցուցահանդեսներ, դեֆիլե, ինչպես նաև համաշխարհային մեծության աստղերի` Տաթևիկ Հովհաննիսյանի, Նինո Կատամաձեի, Գեորգի Գարանյանի, Էլ Ջերոյի, Ջորջ Բենսոնի և այլոց ջազային համերգները:

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING