Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


artteam Art Team Խոստումը
Խոստումը

1914 թվական: Համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունը սկսել է փլուզվել: Երբեմնի աշխույժ ու բազմազգ մայրաքաղաք Կոստանդնուպոլսում (ներկայումս՝ Ստամբուլ) իսկական քաոս է տիրում: Միքայել Պողոսյանը (Օսկար Այզեկ) գալիս է համերաշխ մայրաքաղաք՝ շարունակելու բժշկական կրթությունը և արդի բժշկությունը բերելու Սիրուն՝ հարավային Թուրքիայի տարածքում գտնվող իր հարազատ գյուղը, որտեղ դարեր շարունակ կողք կողքի ապրել են մուսուլման թուրքերն ու հայ քրիստոնյաները: Ֆոտոթղթակից Քրիս Մայերսը ( Քրիստիան Բեյլ) Կոնստանդնուպոլիս է եկել տեղի աշխարհաքաղաքական իրավիճակը լուսաբանելու համար: Նա անսահմանորեն սիրահարված է ծագումով հայ նկարչուհի Աննային (Շարլոտ լը Բոն), ում ուղեկցում է Փարիզից՝ վերջինիս հոր հանկարծահաս վախճանից հետո: Միքայելի և Աննայի առաջին հանդիպումից ի վեր նրանց ընդհանուր արմատներ ունենալու հանգամանքը փոխադարձ համակրանք է առաջացնում, ինչը մրցակցության պատճառ է դառնում երկու երիտասարդների միջև: Դա հակառակ էր մեկնումից առաջ Միքայելի տված խոստմանը... Գերմանացիների կողմից պատերազմին մասնակից դառնալուց առաջ Օսմանյան բռնակալությունը դաժան սպանդ է իրականացնում կայսրաության կազմի մեջ մտնող փոքրամասնությունների նկատմամբ:

_

Արտադրությունը՝ Survival Pictures

Գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շարլոտ լը Բոն, Անժելա Սարաֆյան

Սցենարի հեղինակ և ռեժիսոր՝ Թերրի Ջորջ

Սցենարի հեղինակ՝ Ռոբին Սուիկորտ

Պրոդյուսերներ՝ Էրիկ Էսրաիլյան, Մայք Մեդովոյ, Վիլյամ Խորբերգ

Կոմպոզիտոր՝ Գաբրիել Յարեդ 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING