Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


artteam artteam Սպարտակ
Սպարտակ

Բալետ` 3 գործողությամբ, 12 պատկերով և 9 մենապարով

Պրեմիերա` 5 մայիսի 2009թ., Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Երաժշտությունը` Արամ Խաչատրյանի

Բեմադրությունը` Յուրի Գրիգորովիչի

Լիբրետոն` Յուրի Գրիգորովիչի 

Դեկորները և բեմական զգեստները` ըստ Սիմոն Վիրսալաձեի էսքիզների         

Դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան

Մենակատարներ` Ռուբեն Մուրադյան (Սպարտակ), Նարեկ Մարտիրոսյան (Կրասոս), Ժակելինա Սարխոշյան (Ֆրիգիա), Մարիա Դիվանյան (Էգինա)                   

Կատարողներ` Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային թատերախումբ                                                             

Մասնակցությամբ` Վաստակավոր  կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի և Պարարվեստի պետական ուսումնարանի

 

Գործադիր պրոդյուսեր` Ռուբեն Թորոյան                                                                    

Գլխավոր պրոդյուսեր` Ռուբեն Ջաղինյան

 

2011թ.- թողարկվել է բեմադրության տեսատարբերակը ( DVD)                             

Ռեժիսոր` Դավիթ Բաբայան                                                                                            

Բեմադրող օպերատոր` Սուրեն Տեր-Գրիգորյան                                                   

Հնչյունային ռեժիսոր` Արման Ավետիսյան                                                                  

Նախագիծն իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցությամբ:

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING