Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


advertising Մեդիա բաժին

«Շարմ Հոլդինգի» մեդիա բաժինը ամբողջական ցիկլի մեդիա գործակալություն է, որը հանդիսանում է միջազգային OMD OM Group-ի պաշտոնական գործընկերը Հայաստանում՝ սկսած 2005 թվականից:

Լինելով ամբողջական ցիկլի մեդիա գործակալություն՝ մենք իրականացնում ենք հաճախորդների գովազդային գործունեության բոլոր փուլերը՝ սկսած ռազմավարական մշակումից և իրագործումից մինչև արդյունքների կանխատեսում և վերլուծություն:
 

Մեր ծառայություններն են՝

- Ինտեգրված կոմունիկացիոն ռազմավարությունների մշակում, գովազդային արշավների արդյունքների գնահատում,

- Մեդիա շուկայի ուսումնասիրություն, սպառողների մեդիա նախընտրությունների վերլուծություն, մրցակիցների գովազդային գործունեության վերլուծություն, ռազմավարական ու մարտավարական մեդիա պլանավորում,

- Գովազդային մատակարարների հետ բանակցությունների վարում, բոլոր տեսակի ԶԼՄ-ներում և գովազդային այլ կրիչներում գովազդային հարթակների գնման օպտիմալ գործարքների մշակում,

- Հատուկ նախագծերի և հովանավորչական ինտեգրացիայի (product placement) լավագույն տարբերակների մշակում,

- Մեդիա վերլուծություն և տնտեսական մոդելավորում:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING