Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


advertising Կրեատիվ բաժին

Սկզբում եղել է խոսքը: Բառերը ավելի թանկ են, քան կարելի է կարծել: Մենք գիտակցում ենք բառերի կարևորությունը և խոսքերն ուղղակի քամուն չենք տալիս: Հենց այդ բառերի միջոցով ենք մենք արտահայտում մեր գաղափարները, որոնք հանդիսանում են յուրաքանչյուր կրեատիվ հանձնարարության հիմքը:

 

Այստեղ ծնվում են գովազդային կոնցեպտներ, գովազդային տեքստեր, կարգախոսներ, ինչպես նաև նոր ապրանքների կամ բրենդների համար համապատասխան անվանումներ:  

 

Մեր աշխատանքը բազմապրոֆիլ է, քանի որ բացի գովազդներից մենք նաև գործառնում ենք այլ ծրագրերում, միջոցառումներում, որտեղ կարիք կա յուրօրինակ լուծումներ տալ նույնիսկ ամենահասարակ խնդիրներին:

 

Կարևորը մեր աշխատանքում մարդկանց լսելու և նրանց նման մտածելու կարողությունն է, հասկանալու, թե ինչ է կատարվում նրանց ուղեղում:

 

Մենք սիրում ենք մեր աշխատանքը, և հենց սա է մեր գլխավոր առավելությունը:

 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING