Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


advertising Արտաքին գովազդ Ցուցասյուն «Երևանյան ազդագիր»
Ցուցասյուն «Երևանյան ազդագիր»

Երևանյան թատրոն, երևանյան ոգի, երևանյան ազդագիր…

Ըստ երևույթին, վերջին տասնամյակների ընթացքում Երևանի հնաբնակներն արդեն հասցրել են մոռանալ, իսկ երիտասարդներն այդպես էլ  չեն հասցրել տեսնել իսկական երևանյան ազդագրերը: 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Երևանի նշանակալի միջոցառումների մասին տեղեկատվություն տրամադրող ազդագրերի ցուցասյունը: Քաղաքում տեղակայված է ընդամենը 6 ցուցասյուն. յուրաքանչյուրի վրա ներկայացված է А1 ձևաչափի 16 ազդագիր: 

 

Հասցեներ


• Թումանյան փող. - Հյուսիսային պող. խաչմերուկ  
• Սայաթ-Նովայի պող. - Աբովյան փող. խաչմերուկ 
• Մաշտոցի պող. - Ամիրյան փող.  խաչմերուկ 
• Խանջյան փող. - Տիգրան Մեծի պող. խաչմերուկ 
• Վազգեն Սարգսյան փող.- Հանրապետության հրապարակ խաչմերուկ  
• Աբովյան փող. (Ավ. Իսահակյանի արձանի հարակից տարածք) 

Copyright © 1991-2017

SHARM HOLDING