Մեր մասին

«Շարմ Հոլդինգ» ընկերությունն ստեղծվել է 1991թ. և մասնագիտացված է.

• գովազդի արտադրության և տարածման,

• հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծման,

• համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպման,

• ռեբրենդինգի հայեցակարգերի մշակման,

• գեղարվեստական, փաստավավերագրական, անիմացիոն ֆիլմերի, թատերական և երաժշտական նախագծերի արտադրության և պրոդյուսերական աշխատանքների,

• ամսագրերի, կատալոգների հրատարակման բնագավառներում: 

 

Ստեղծման օրվանից ընկերությունն իր առջև նպատակ է դրել՝ լինել պրոֆեսիոնալ, և որդեգրել է ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպելու քաղաքականություն, ինչի արդյունքում էլ այսօր առաջատար դիրք է գրավում հայաստանյան գովազդի ոլորտում և շոու բիզնեսում: 

 

Մեր ընկերության պրոֆեսիոնալ գործունեությունն այսօր ապահովում են  ինչպես իրենց գործի իսկական գիտակներն ու հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչները, այնպես էլ՝ նորարար և ստեղծագործ միտք ունեցող երիտասարդները:

anun|pashton

Թափուր աշխատատեղեր

Այս պահին թափուր աշխատատեղ չկա


Advertising BTL «Oriflame» կոսմետիկ միջոցների նոր շարքի սեմպլինգ
«Oriflame» կոսմետիկ միջոցների նոր շարքի սեմպլինգ

Հաճախորդ՝ Oriflame

Նախագիծ՝ Կոսմետիկ միջոցների նոր շարքի սեմպլինգ

Նախաձեռնության նպատակը՝ Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում կազմակերպված ակցիա «Oriflame» կոսմետիկ միջոցները փորձելու համար՝  սպառողներին արտադրանքի առավելություններին ծանոթացնելու և գնորդների շրջանում ապրանքանիշի գրավչությունը բարձրացելու նպատակով:

 

Իրականացում

 

• Մտահղացման մշակում,

• Գովազդային նյութերի դիզայնի մշակում և ակցիայի անցկացման վայրի ձևավորում,

• Ռեկվիզիտի նախապատրաստում. ստենդների պատրաստում, ձևավորման աքսեսուարների բրենդինգ, համազգեստ, տպագիր նյութեր և այլն,

• Փրոմո թիմի անդամների ուսուցում (թրեյնինգ)

• Պրոֆեսիոնալ դիմահարդարների ընդգրկում:

Copyright © 1991-2017

SHARM HOLDING